Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեծ ցավ ապրեցի Անդրանիկ Քոչարյանի կողմից թույլ տված անզգույշ արտահայտության համար. Անահիտ Ավանեսյան
«Մեծ ցավ ապրեցի պարոն Անդրանիկ Քոչարյանի կողմից թույլ տված անզգույշ արտահայտության համար, և նորից պետք է ընդգծեմ ` Հայոց բանակում ծառայում են մեր արժանավոր ու լուսավոր տղաները, ովքեր նախընտրում են իրենց պարտքը հայրենիքի առաջ տալ նաև մինչ իրենց ուսումնառությունը»,- նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա ընդգծել է, որ բանակում ծառայելը պատիվ է և կյանքի մեծ դպրոց, որը այլ բանով չի փոխարինվի:
«Բարի ծառայություն մեր բոլոր զինվորներին և հաջող ուսումնառություն մեր տղաներին. նրանք բոլորը մեր երկրի հպարտությունն են:
Երկու զինվորի հպարտ մամա»,- գրել է Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ նախօրիեն ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին լրագրողը հարց էին տվել, թե ինչու որդին չի ծառայել բանակում, նա էլ պատասխանել է. «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դուք իր գիտելիքների չափ որ ունենայիք, դուք էլ չէիք ծառայի»։