Ֆիքսում ենք, որ արդեն 4-րդ ամիսն է, ինչ բժիշկներն ունեն աշխատավարձերի և այլ խնդիրներ. Անուշ Պողոսյան
Առողջություն
16:19 07/04/2026
Հայաստան

Ֆիքսում ենք, որ արդեն 4-րդ ամիսն է, ինչ բժիշկներն ունեն աշխատավարձերի և այլ խնդիրներ. Անուշ Պողոսյան

«Առաջին իսկ օրվանից, երբ մենք սկսել ենք «Բժշկի ձայն» նախաձեռնությամբ խոսել բժշկի պրոբլեմներից, արձանագրել ենք հաջողություններ, որովհետև ամեակարևորը՝ առողջապահության ոլորտի պաշտոնյանները գիտակցեիցն, ընդունեցին, հանրայնորեն խոստովանեցին, որ բժիշկներն ունեն խնդիրներ և փորձում են դրա լուծումը տալ»,-Դավթաշեն վարչական շրջանի թիվ 20 պոլիկլինիկայի դիմաց բժիշկների հետ զրույցից հետո ասաց «Բժշկի ձայն» նախաձեռնության անդամ, «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։

Նա հայտնեց, որ այս պահին գոհացուցիչ չեն լուծումները, կան շատ ոչ տրամաբանական հայտարարություններ, բայց, հիմնահարցերի մասին անընդհատ խոսելով, պաշտպանում են բժիշկների իրավունքները։

«Բժիշկները գիտակցում են, որ առողջության ապահովագրությունը շատ կարևոր է, բայց ինստիտուցիոնալ շարունակականության համար մեզ պետք է, որպեսզի այդ համակարգի ամենակարևոր մասը՝ բժիշկները, լինեն ճիշտ վարձատրված, բավարարված իրենց աշխատանքով, որպեսզի իրենք մասնագիտական առումով ծառայեն իրենց պացիենտներին։ Այսօր մենք տեսանք, որ բժիշկները դեռ անոորշության մեջ են, նրանք չգիտեն, թե ինչ է լինելու, ինչպես է լինելու, դեռ քննարկումներ է կատարվում։ Այսօր ֆիքսում ենք, որ արդեն 4-րդ ամիսն է, ինչ բժիշկներն ունեն աշխատավարձերի և այլ խնդիրներ»,- հայտարարեց Պողոսյանը։

 Նրա խոսքով՝ վարկային պարտականություններ ունեցող բժիշկները չեն կարող բանկերին ասել, որ սպասեն մինչև նախարարությունը իրենց աշխատավարձերի մասով որոշում կկայացնի։

Պողոսյանը հայտարարեց, որ նման այցերը շարունակական կլինեն, որպեսզի պարզեն, թե ինչպես են պահպանվում բժիշկների իրավունքները։

«Երկու կաբինետ մտանք, երկուսում էլ բուժաշխատողները փաստեցին, որ առաջինը՝ չի ստացել իր հասանելիք աշխատավարձը խորհրդատվությունների համար,  երկրորդ բժիշկն էլ փաստեց, որ իր աշխատավարձը նվազել է»,-հավելեց ուրոլոգ, անդրոլոգ «Բժշկի ձայն» նախաձեռնության անդամ Գևորգ Գրիգորյանը։

 Նա վստահեցրեց, որ եթե մյուս կաբինետներում էլ շրջեին, բոլորում նույն պատկերն էր լինելու, բայց չցանկացան խաթարել հիմնարկի գործունեությունը։

 Գրիգորյանը հայտնեց, որ «Բժշկի ձայն» նախաձեռնության այցերը միայն երևանում չեն լինելու, այլ ողջ հանրապետությունով՝ ՝պարզելու համար թե ինչ իրավիճակ է։

 «Միայն այն փաստը, որ երեք ամիս անցել է, բայց դեռ քննարկվում է, թե այս համարկարգն ինչպես է գործելու, ինչով է գործելու, ով ինչքանով է վարձատրվելու, մեկ անգամ ևս փաստում է այն թեզը, որ մեր երկիրը դեռևս պատրաստ չէր և անհրաժեշտ աշխատանքներ չէին տարվել մինչև համակարգի ներդնումը»,- հայտարարեց Գևորգ Գրիգորյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder