Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են գողանալ առաջիկա ընտրությունները. «Ուժեղ Հայաստան»
«Այսօր Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են գողանալ առաջիկա ընտրությունները»,- նշված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության էջում։
Տեղեկացվում է, որ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը փորձում են անցկացնել մի օրենք, որը կվերացնի Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների անցկացման հնարավորությունը։
«Այսօր, ժամը՝ 12-ին, հավաքվում ենք Ազգային ժողովի դիմաց՝ բողոքի։
Փաշինյանը չի կարող կասեցնել փոփոխությունները»,- գրված է էջում։
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան սահմանադրական իրավունքի մասնագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը հայտնել էր, որ ԱԺ-ում ՔՊ-ն Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի փոփոխությունների և լրացումների նախագիծ է բերել, որով արգելում են կուսակցությունների, դաշինքների կողմից անձնանունների կիրառումը։