Ձերբակալվել է Արման Սահակյանը
Իրավունք
13:22 08/04/2026
Հայաստան

Ձերբակալվել է Արման Սահակյանը

Ձերբակալվել է Պետական գույքի կառավարման վարչության նախկին ղեկավար Արման Սահակյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել  են, որ կառույցում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,-հայտնեցին կոմիտեից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder