Բժիշկը խոսել է ձվի՝ առողջության համար օգտակար հատկությունների մասին
Առողջություն
16:41 08/04/2026
Աշխարհ

Բժիշկը խոսել է ձվի՝ առողջության համար օգտակար հատկությունների մասին

Ձուն արժեքավոր առողջարար սնունդ է՝ իր յուրահատուկ սննդարար նյութերի շնորհիվ։ Այս մասին ասել է էնդոկրինոլոգ Մարգարիտա Բելոուսովան՝ Ռիա Նովոստիին տված հարցազրույցում։ 

Մասնագետի խոսքով, հատկապես արժեքավոր է ձվի սպիտակուցը ՝ ծառայելով որպես բջիջների նորացման համար շինանյութ։

«Ձուն օգտակար է օրգանիզմի համար՝ իր արժեքավոր սննդարար նյութերի շնորհիվ։ Օրինակ,  սպիտակուցը պարունակում է բոլոր ինը անհրաժեշտ ամինաթթուները, որոնք օրգանիզմը չի կարող ինքնուրույն արտադրել, բայց անհրաժեշտ են բջիջների կառուցման և նորացման համար», - բացատրել է բժիշկը։

Ձուն  հարուստ է նաև վիտամիններով. A վիտամինը կարևոր է տեսողության և մաշկի առողջության համար, B վիտամինները դեր են խաղում նյարդային համակարգի գործունեության մեջ, իսկ E վիտամինը պաշտպանում է բջիջները ազատ ռադիկալների վնասից։ Ձուն նաև D վիտամինի սննդային աղբյուր է, որը անհրաժեշտ է առողջ իմունային համակարգի համար։

Էնդոկրինոլոգը նաև նշեց ձվի միկրոէլեմենտների օգտակարությունը. խոլինը բարելավում է հիշողությունը և կենտրոնացումը՝ նպաստելով ուղեղի գործառույթին, սելենը և ցինկը ամրապնդում են իմունային համակարգը, իսկ երկաթը կարևոր է արյունաստեղծման առողջ գործառույթի համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բժիշկը խոսել է ձվի՝ առողջության համար օգտակար հատկությունների մասին