«Ուժեղ Հայաստանն» սկսվում է ուժեղ կրթությունից․ Նարեկ Կարապետյան
Քաղաքական
18:31 08/04/2026
Հայաստան

«Ուժեղ Հայաստանն» սկսվում է ուժեղ կրթությունից․ Նարեկ Կարապետյան

 «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն անդրադարձել է կուսակցության ծրագրերում տեղ գտած ուսուցիչների առնչվող փոփոխություններին։ 

«Առաջինը մանկավարժների համար ատեստացիայի համակարգի փոփոխությունն է։ Ատեստացիայի համակարգին կավելանա վերապատրաստումը։ Նախարարությունը կունենա վերապատրաստման թիմ և բոլոր ուսուցիչների համար անվճար վերապատրաստում կանցկացվի և կպատրաստվեն ատեստացիայի»։

Նա ընդգծեց, որ այսօր քննություններին պատրաստվելը վճարովի է։

«Կհրապարակվի ատեստացիայի հետ կապված գրականությունը՝ ինչի շրջանակներում են լինելու հարցերը և այն բաժինը, որը զբաղվելու է վերապատրաստմամբ ուսուցիչների նախարարության շրջանակներում, պետք է հետաքրքրված լինի, որ ինչքան հնարավոր է շատ ուսուցիչ անցնեն ատեստացիան և ստանան բարձր աշխատավարձ, որին որ արժանի են իրենք։ Նաև պարգևավճարների համակարգը կսահմանվի այն ուսուցիչների համար, ում աշակերտները օլիմպիադային հաղթել կամ գրանցել են հատկանշական հաջողություններ։ «Ուժեղ Հայաստանն» սկսվում է ուժեղ կրթությունից,ուժեղ ընտանիքից»,- ավելացրեց Կարապետյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder