ԱՄՆ-Իսրայելի համար պարզ դարձավ՝ Իրանին պատերազմով կոտրելն անհնարին է, հրադադարի համաձայնությունը կայացավ Իրանի կողմից զրոյական զիջմամբ. Ոսկանյան
Քաղաքական
10:06 08/04/2026
Հայաստան

ԱՄՆ-Իսրայելի համար պարզ դարձավ՝ Իրանին պատերազմով կոտրելն անհնարին է, հրադադարի համաձայնությունը կայացավ Իրանի կողմից զրոյական զիջմամբ. Ոսկանյան

«Մերձավոր Արևելքը և աշխարհը մի քայլ հետ դարձավ անդունդի եզրից։ Երկշաբաթյա հրադադարի համաձայնությունը Պակիստանի միջնորդությամբ կայացավ Իրանի կողմից զրոյական զիջմամբ»,- նշել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Ըստ նրա, աշխարհաքաղաքական առումով նույնիսկ կա կարևորագույն ձեռքբերում, քանի որ բոլորը գիտեն, որ Հորմուզի նեղուցով նավագնացությունը մինչև պատերազմը կախված չէր Իրանի կամքից, իսկ այժմ հենց այդ երկիրն է բացում կամ փակում այն։ 

«ԱՄՆ-ի և Իսրայելի համար պարզ դարձավ, որ Իրանին պատերազմով կոտրելն անհնարին է, անհնարին է նաև այդ ճանապարհով հասնել իշխանափոխության, միջուկային և հրթիռային ծրագրերից հրաժարման, Մերձավոր Արևելքում իրանամետ ուժերին աջակցության դադարեցման և այլն։ 

Ընդ որում, ուշագրավ է, որ հրադադարի համաձայնագիրը պարտադրում է Իսրայելին դադարեցնել հարձակումը նաև լիբանանյան «Հիզբալլահի» դեմ։ 

Հայաստանի հարևան հինավուրց իրանական քաղաքակրթությունը շարունակելու է իր ընթացքը, իսկ այս պատերազմի դասերը ուսուցողական կարող են լինել նաև մեզ համար»,- գրել է Վարդան Ոսկանյանը։ 
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder