Ողբերգական վթար Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին
Հասարակություն
17:40 08/04/2026
Հայաստան

Ողբերգական վթար Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին

Ապրիլի 8-ին, ժամը 15:59-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «DAF» մակնիշի բեռնատարը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան․ վերջինիս վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder