Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՊՆ-ն ազդանշան է ուղարկել՝ բանակի խորքային խնդիրների բարձրաձայնումը ՔՊ-ական պատգամավորին իրավական պատասխանատվության դաշտ կբերի. Աբրահամյան
«ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում նախօրեին գրանցված տրագիկոմեդիան իր մեջ բազմաթիվ շերտեր էր պարունակում՝ ներիշխանական սուր դիմակայությունից մինչև բանակի ներսում առկա խորը խնդիրներ»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, իշխանությունը չի հանդուրժում իր այն յուրայիններին, ովքեր խոսում են իշխող ռեժիմի ձախողումների, տարբեր ուղղություններում բացասական դինամիկայի և սրացող իրավիճակի մասին։
«Միակ բանը, որն արեց ՊՆ-ն, ազդանշան ուղարկելն էր, որ ՔՊ-ական պատգամավորը գաղտնի տեղեկություններ է շոշափում՝ հասկացնելով, որ բանակի խորքային խնդիրների բարձրաձայնումը վերջինիս իրավական պատասխանատվության դաշտ կբերի»,- գրել է Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ պաշտպանության նախարարությունը նախօրեին արձագանքել էր ՔՊ խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի՝ բանակի մասին արած շարք հայտարարությունների՝ նշելով, որ «նմանատիպ ապատեղեկատվությունը կարող է հասարակության մեջ առաջացնել անհարկի անհանգստություն և ձևավորել թյուր պատկերացում զինված ուժերում առկա պայմանների վերաբերյալ»