Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանը երկու շաբաթով բացում է Հորմուզի նեղուցը նավերի համար. ԱԳ նախարար
Իրանը երկու շաբաթով բացում է Հորմուզի նեղուցը նավագնացության համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ ընդգծելով, որ անցումը հնարավոր կլինի Իրանի զինված ուժերի հետ համակարգված աշխատանքի միջոցով և հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները։
«Երկու շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարավոր կլինի Իրանի զինված ուժերի հետ համակարգված աշխատանքի և տեխնիկական սահմանափակումները հաշվի առնելու միջոցով», - ասվում է նախարարի սոցիալական ցանցերի էջում հրապարակված հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանին հարվածները երկու շաբաթով դադարեցնելու իր համաձայնության մասին և վստահեցրել, որ հրադադարը փոխադարձ կլինի: Հետագայում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել էր, որ Թեհրանը բանակցություններ կսկսի ԱՄՆ-ի հետ ուրբաթ՝ ապրիլի 10-ին, Պակիստանի Իսլամաբադ քաղաքում: