Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր. Թրամփն Իրանին ուղղված հայտարարությամբ է հանդես եկել
«Մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր, ու երբեք էլ հետ չի բերվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար կլինի»,-սոցիալական ցանցի իր էջում նման սպառնալիք է հնչեցրել ԱՄՆ նախագահ Դոմալդ Թրամփն՝ ուղղված Հայաստանի հարևան Իրանին։
«Այնուամենայնիվ, հիմա, երբ մենք ունենք ռեժիմի ամբողջական փոփոխություն, որտեղ գերակշռում են միմյանցից տարբեր, ավելի խելացի և պակաս արմատականացված մտքերը, միգուցե հեղափոխական հիանալի բան կարող է տեղի ունենալ, ո՞վ գիտի։ Մենք կպարզենք այս գիշեր աշխարհի երկար և բարդ պատմության կարևորագույն պահերից մեկը: Շորթման, կոռուպցիայի և մահվան 47 տարիները վերջապես կվերջանան. Աստված օրհնի Իրանի մեծ ժողովրդին»,-գրել է Թրամփը։