Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բոլոր երկրները ճանաչում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ճանաչում էին նաև Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ Ռոբերտ Քոչարյան
«Որևէ երկիր Արցախի անկախությունը չէր ճանաչել, Արցախն ինքնորոշման ճանապարհին էր՝ իր համար ինքնորոշված, Հայաստանի համար ինքնորոշված, բայց այդ ինքնորոշումը ճանաչելու ճանապարհին են գտնվում։ Բոլոր երկրներում այդ ճանապարհը երկար է, կարող է տասնյակ տարիներ տևել»,- այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Պուտինի հետ հանդիպման ընթացքում արած այն հայտարարությանը, թե Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում այն բանից հետո, երբ Ռուսաստանը ճանաչեց։
«Ի՞նչ է նշանակում՝ դու ճանաչել ես։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ֆրանսիան, և՛ Միացյալ Նահանգները կասկածի տակ չէին դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։Ուղղակի միշտ խնդիրը հետևյալն է եղել ՝ դու ճանաչում ես տարածքային ամբողջականությունը, բայց իրենք, Մինսկի խմբի համանախագահ լինելով և Մադրիդյան սկզբունքները ընդունելով, ճանաչում էին Արցախի, ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Ասել՝ դու ճանաչել ես, դրա համար եմ ես ճանաչել, աբսուրդային է։ Հերթական անգամ «կրուտիկների» ճանապարհով սեփական մեղքերն ուրիշների գրպանը գցելն է, ուրիշ բան չկա։ Այդ նույնը կարող է ասել Մակրոնի վերաբերյալ։ Մակրոնը չի՞ ճանաչել, կամ Ֆրանսիան չէ՞ր ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ճանաչում էր։ Մոդելը հետևյալն էր՝ բոլոր այդ երկրները ճանաչում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց բոլոր այդ երկրները ճանաչում էին Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- իր խոսքում ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։