ԱՄՆ-ն կարող է երկարաձգել Իրանի հետ հրադադարի ռեժիմը
Քաղաքական
20:52 09/04/2026
Տարածաշրջան

ԱՄՆ-ն կարող է երկարաձգել Իրանի հետ հրադադարի ռեժիմը

ԱՄՆ-ն քննարկում է Իրանի հետ հրադադարի երկարաձգման հարցը, եթե ամերիկացի պաշտոնյաները կարծեն, որ կողմերը առաջընթաց են գրանցել բանակցային գործընթացում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։

Ըստ հեռուստաալիքի՝ ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ երկշաբաթյա հրադադարը բավարար ժամանակ կլինի Իրանի հետ ավելի էական փոխզիջման հասնելու համար։

«Ներկայիս հրադադարը կարող է երկարաձգվել, եթե Սպիտակ տունը կարծի, որ բավարար առաջընթաց է գրանցվել», - նշվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder