Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
The Telegraph-ի էքսկլյուզիվը. Պուտինը բացահայտ կերպով ծաղրում է Քիր Սթարմերին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացահայտ կերպով ծաղրում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին։ Անտեսելով վերջինի սպառնալիքը՝ պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական նավերն անցնում են Լա Մանշի նեղուցով։ Այս մասին գրում է Թոմ Քոթերիլը` The Telegraph-ի պաշտպանության բաժնի ժամանակավոր խմբագիրը։
Սևծովյան նավատորմի «Ծովակալ Գրիգորովիչ» նորագույն ռազմանավը չորեքշաբթի օրն ուղեկցել է «ստվերային» նավատորմի երկու նավերի, մինչ բրիտանական ռազմածովային նավը հետևել է նրանց։
The Telegraph-ը նկատել է ռուսական նավատրոմին Դուվրից գրեթե 10 մղոն հեռավորության վրա՝ հարավային ափի մոտով անցնելիս, որին ուղեկցելիս է եղել բրիտանական «Royal Fleet Auxiliary» նավատորմը։
Աղբյուրը հիշեցնում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին անցած ամիս հատուկ նշանակության ջոկատներին լիազորել էր գրավել, առևանգել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին աջակցելու համար անօրինական կերպով նավթ տեղափոխող նավերը՝ միաժամանակ հայտարարելով, որ ինքն ուժեղ հարվածներ կհասցնի պատժամիջոցների ներքո գտնվող նավերին, թե դրանք հանկարծ անցնեն բրիտանական ջրերով։ Մինչ այս պահը Մեծ Բրիտանիան դեռևս չի գրավել ոչ մի ռուսական նավ, մինչդեռ ենթադրվում է, որ տասնյակ ռուսական նավեր անցել են Լա Մանշով Մեծ Բրիտանիայի վարչապետի սպառնալիքից հետո։
«Եթե մենք իսկապես լուրջ ենք տրամադրված Ուկրաինային օգնելու հարցում, մենք պետք է խստացնենք այս ստվերային նավատորմի նավերի նկատմամբ վերահսկողությունը։ Դա կուղարկի ուղերձ... Դա կամաչեցնի Պուտինին։ Այս պահին մենք այդ ուղերձը չենք ուղարկում»,-ասել է Հենրի Ջեքսոն ընկերության գիտաշխատող Էնդրյու Ֆոքսը։