Մենք միջազգային մրցույթով կհրավիրենք հնարավոր ամենաարդյունավետ կառավարչին, որպեսզի ՀԷՑ-ը կառավարի. Փաշինյան
Քաղաքական
14:29 09/04/2026
Հայաստան

Մենք միջազգային մրցույթով կհրավիրենք հնարավոր ամենաարդյունավետ կառավարչին, որպեսզի ՀԷՑ-ը կառավարի. Փաշինյան

«Եթե զգացել եք, իմ այդ հայտարարության մեջ սպառնալիքի որևէ էլեմենտ չկա, ես չեմ ասում՝ ես խոստանում եմ, ես ասում եմ՝ վախենում եմ, որ այդպես կլինի: Ինչո՞ւ եմ վախենում, որովհետև կարծում եմ, որ ձեր նշած անձը այն խոստումները, որ տվել է որոշ շրջանակների, նաև Հայաստանից դուրս գտնվող շրջանակների, որոնք որ որոշակի լծակներ ունեն նաև իր ունեցվածքի, ակնհայտ է, որ ինքը իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու, և ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է»,-ճեպազրույցում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով իր հայտարարությանը, որտեղ ասել էր, որ Սամվել Կարապետյանը կկորցնի ունեցվածքը և «Բոմժ» կդառնա:

Նա հայտարարեց, որ դրա համար շատ ցավում է, որովհետև չի ուզենա, որ հայկական համարվող որևէ կապիտալ զրոյացվեր

Փաշինյանն անդրադարձավ  ՀԷՑ-ին՝ նշելով, որ ընկերությունը պետականացված է դե ֆակտո, և դե յուրեն էլ կարվի:

«Հիմա ՀԷՑ-ը Հայաստանի կառավարության, պետության տիրապետության ներքո է, և կշարունակի այդպիսին լինել: Մեր պլանն է, որովհետև իրավական ընթացակարգեր կան, այսպես ասած իմ տեսադաշտում գտնվող հատվածը կարող եմ մեկնաբանել, որ մեր լավագույն նպատակադրումն է, որ այն դե յուրե արձանագրվի որպես ՀՀ սեփականություն, և մենք միջազգային թափանցիկ մրցույթով հրավիրենք հնարավոր ամենաարդյունավետ և ամենապրոֆեսիոնալ կառավարչին, որպեսզի նա ՀԷՑ-ը կառավարի այնպես, որպեսզի Հայաստանի սպառողների շահերը պաշտպանվեն»,-հայտարարեց Փաշինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք միջազգային մրցույթով կհրավիրենք հնարավոր ամենաարդյունավետ կառավարչին, որպեսզի ՀԷՑ-ը կառավարի. Փաշինյան