Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանն այսօր կայացած հանդիպմանը քննարկել են երկու առաջնորդների միջև բանակցություններից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳ նախարարությունից։
«Նրանք մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի շուրջ՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի և ՀՀ վարչապետ Ն.Վ. Փաշինյանի միջև Մոսկվայում վերջերս կայացած բանակցությունների արդյունքները։
Ընդգծվել է ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար համատեղ ակտիվ աշխատանքի կարևորությունը, այդ թվում՝ առևտրային, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև համատեղ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության հարցում։
Քննարկվել են տարածաշրջանային հարցեր՝ Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության զարգացման և տրանսպորտային կապերի հաստատման, ինչպես նաև «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի գործունեության շարունակման առումով։
Հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։