Ողբերգական վթարից բոլոր տուժածները վերակենդանացման բաժանմունքում են, գտնվում են բժիշկների հսկողության ներքո․ ԱՆ
Առողջություն
20:48 10/04/2026
Հայաստան

Ողբերգական վթարից բոլոր տուժածները վերակենդանացման բաժանմունքում են, գտնվում են բժիշկների հսկողության ներքո․ ԱՆ

Աղինի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, միացված են արհեստական շնչառական ապարատին։ Այս մասին Panorama.am-ին  հայտնեց Առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը: 

«8-ամյա աղջկա առողջական վիճակը ևս ծանր է, 28-ամյա կնոջ վիճակը՝ ծայրահեղ ծանր: Բոլոր տուժածները վերակենդանացման բաժանմունքում են։ Նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո»,- ասել է նա:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder