Պուշկինի թունելը հոսանքազրկված է, մի շարք ճանապարհների էլ ձյուն է տեղում
Հասարակություն
09:11 10/04/2026
Հայաստան

Պուշկինի թունելը հոսանքազրկված է, մի շարք ճանապարհների էլ ձյուն է տեղում

Ապրիլի 10-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են՝ Գավառի, Ճամբարակի, Դիլիջանի, Ստեփանավանի, Սպիտակի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սառնակունք բնակավայր ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Թումանյանի, Անիի, Ապարանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Պուշկինի թունելը հոսանքազրկվել  է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder