Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԹՐԻՓՓ-ի իրագործման ժամանակ երրորդ գործընկերների կարիք ենք ունենալու. Արարատ Միրզոյան
«Չնայած աշխարհում և մեր մեծ տարածաշրջանում ընթացող ոչ այնքան բարենպաստ գործընթացներին, Հայաստանի և ԱՄՆ միջև երկկողմ աշխատանքները ԹՐԻՓՓ-ի իրագործման ուղղությամբ շարունակվում են»,- րևանում Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ հիմա դեռ աշխատանքների փաստաթղթային փուլն է, ըստ էության, միջպետական պայմանագրի համաձայնեցման փուլում են գտնվում։
«Հուսանք՝ որքան հնարավոր է շուտ կթևակոխենք հաջորդ՝ շինարարական փուլ։ Ահա այստեղ է, որ նաև երրորդ գործընկերների կարիք ենք ունենալու։ Իհարկե, պայմանագիրը, նախագիծը երկկողմ է՝ Հայաստան-ԱՄՆ, բայց նաև շինարարության փուլում ենք գործընկերների կարիք ունենալու, ամենայն հավանականությամբ, նաև համակարգերի կառավարման փուլում։
Որքան էլ երկկողմ նախագիծ է, բխում է և համապատասխանում է բազմաթիվ երկրների շահերից՝ սկսած Չինաստանից, վերջացրած Պորտուգալիայով, էլ չասած մեր անմիջական հարևաններին»,- ասաց Միրզոյանը։