Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Երեկ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը»,- ֆեյսբուքում գրում է ԲՀԿ անդամ Լուիզա Սարգսյանը՝ հեվելոլով.
«Ինձ համար, որպես մարդու, ով կյանքի 25 տարիները նվիրել է դասախոսական աշխատանքին և կրթության ոլորտին,անչափ կարևոր են հենց այս ոլորտին առնչվող ծրագրային դրույթները։
Համոզված եմ,որ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի այս կետերն իրականություն դարձնելու դեպքում ուսանողի կյանքը որակապես փոխվելու է, ինչը անմիջականորեն արտացոլվելու է նրա ուսման ընթացքի,որակի և վերջնական արդյունքի վրա։
Ուզում եմ առանձնացնել կրթության ոլորտին վերաբերող մի քանի կետեր.
Պետական ու համայնքային պատկանելություն ունեցող բոլոր կրթօջախները (մանկապարտեզներ, դպրոցներ, միջին մասնագիտական հաստատություններ՝ քոլեջներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ) 2028 թվականից սկսած դարձնել անվճար,
Կառուցել հարմարավետ և մատչելի հանրակացարաններ՝ մարզերից եկած ուսանողների համար,
Ստեղծել «Երիտասարդների առաջին աշխատավայր» ծրագիրը, որտեղ պետությունը և մասնավոր հատվածը համագործակցությամբ կլուծեն նորավարտ երիտասարդի զբաղվածության խնդիրը։