Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր
Սպորտ
21:29 11/04/2026
Հայաստան

Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել օղակների վարժությունում։

Եզրափակչում նա հավաքել է 14.133 միավոր և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, վաղը աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակչում հանդես կգա Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder