Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայի կյանքը սրանց համար արժեք չունի, ձեր ուրախ ավտոբուսը այսուհետ «մաhաբեր ավտոբուս է». Արթուր Միքայելյան
«Նիկոլ Փաշինյան գնա՛, որ էլ մարդ չմեռնի։ Ձեր ուրախ ավտոբուսը այսուհետ «մահաբեր ավտոբուս է»»,- նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը՝ անդրադառնալով այսօր ոստիկանական գվարդիայի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարին։
«Այսօր Նիկոլ Փաշինյանն էլի փորձանք բերեց մեր ժողովրդի գլխին։ Նրան ուղեկցող ոստիկանական գվարդիայի ավտոբուսը վթարի է ենթարկվել, նախնական տվյալներով կա 1 զոհ, 12 վիրավոր։ Ցավացությունս եմ հայտնում զոհվածի հարազատներին, մտերիմներին, վիրավորերին ցանկանում եմ շուտափույթ ապաքինում։
Փաշինյանը չի բարեհաճել նույնիսկ վթարված ավտոբուսի մոտ կանգնել, շարունակել է ճանապարհը Գնթունիկում ստամոքսները լցնելու համար, հետո հետո ուրախ-ուրախ տեսանյութեր են հրապարակում, իբր նախաճաշ են անում։
Հայի կյանքը սրանց համար արժեք չունի։ Նիկոլ, դու պետք է հեռանաս, քո կամքով չհեռանաս, ժողովուրդն է քեզ ճանապարհելու երկու ամսից»։
«Ուժեղ հայաստան» կուսակցության անդամ Անուշ Միրզոյանը նույնպես անդրադարձել է այդ դեպքին՝ նշելով. «Առավոտը դեռ չբացված՝ Փաշինյանն էլի մի փորձանք բերեց մեր գլխին։ Այս մահաբեր ընթացքը կանգնելուց համար պետք է սկսենք փոփոխությունից»։