Մեր ցուցակում ընդգրկված են պրոֆեսիոնալ մարդիկ. «Ուժեղ Հայաստան»-ի անդամ
Քաղաքական
16:45 11/04/2026
Հայաստան

Մեր ցուցակում ընդգրկված են պրոֆեսիոնալ մարդիկ. «Ուժեղ Հայաստան»-ի անդամ

«Մեր ցուցակում ընդգրկված են պրոֆեսիոնալ մարդիկ, որոնց ձեռքերը մաքուր են։ Մենք առաջնորդվում ենք մարդկանց պրոֆեսիոնալիզմով ու նրանց ապրած ճանապարհով»,- Ազատության հրապարակում նախքան հանրահավաքի մեկնարկը լրագրողներին ասաաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։ 

Ինչ վերաբերում է հնչող քննադատություններին, որ նախկին իշխանությունների ժամանակ քաղաքականության մեջ եղած մարդիկ կան «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակում, Ա.Միքայելյանն ասաց. «Մարդիկ ունեն քաղաքական անցած ճանապարհ։ Կրկնում եմ՝ մեր թիմում այնպիսի մարդիկ ենք, որոնք պրոֆեսիոնալ են իրենց գործում, որոնց ձեռքերը մաքուր են։ Արձանագրենք՝ չենք կարող նոր մարդիկ հայտաբերել, բերել քաղաքականություն, որ անցյալ չունեն։  Պետք է զտենք ու բերենք այն պրոֆեսիոնալներին, որոնք կաջակցեն ստեղել ուժեղ Հայաստան»։ 

Նա հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստանը» հայամետ կուսակցություն է,  ի տարբերություն գործող իշխանությունների, գործելու են բացառապես ի շահ Հայաստանի։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder