Բորիս Ջոնսոսնը թաքուն այցելել է Զապորոժիեի շրջանում գտնվող ուկրաինական զինվորական դիրքեր
Քաղաքական
17:40 11/04/2026
Աշխարհ

Բորիս Ջոնսոսնը թաքուն այցելել է Զապորոժիեի շրջանում գտնվող ուկրաինական զինվորական դիրքեր

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը գաղտնի այցելել է Զապորոժիեի շրջանում գտնվող ուկրաինական զինվորական դիրքեր։ Այս այցի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Daily Mail-ը հրապարակել է հոդված, որտեղ ներառված են բացառիկ լուսանկարներ և ռազմաճակատից ռեպորտաժ։

Այս մասին Facebook-ում հայտարարել է Ուկրաինայի լրագրողների ազգային միության ղեկավար Սերգեյ Տոմիլենկոն։

Նրա խոսքով՝ Ջոնսոնը այցելել է 65-րդ առանձին մեխանիզացված բրիգադի դիրքեր։ Պատերազմական թղթակից Ռիչարդ Փենդլբերին և լուսանկարիչ Ջեյմի Վայսմանը, որոնք ուղեկցում էին քաղաքական գործչին, լուսաբանել են ուղևորությունը։





Աղբյուրը`Panorama.am
Placeholder