Էրդողանն ու Մակրոնը քննարկել են նաև Կովկասում խաղաղության գործընթացին աջակցելու հնարավորությունը
Քաղաքական
17:50 11/04/2026
Աշխարհ

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են նաև Կովկասում խաղաղության գործընթացին աջակցելու հնարավորությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ էմանել Մակրոնի հետ։  Նշվում է, որ նրանք քննարկել են նաև Կովկասում խաղաղության գործընթացին աջակցելու հնարավորությունը։ 

«Երկու առաջնորդները քննարկել են Հորմուզի նեղուցում միջազգային իրավունքի հիման վրա ազատ նավարկության ապահովման, Սիրիայում տիրող իրավիճակի, Կովկասում խաղաղության գործընթացին աջակցության և Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև խաղաղության գործընթացի վերսկսման հարցերը՝ կայուն խաղաղության հասնելու նպատակով», - Ռիա Նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահի վարչակազմը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder