Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր սկսվող գործընթացը չափազանց կարևոր է լինելու ոչ միայն Իրանի և ԱՄՆ-ի Համար. Ովքեր են Իրանից մեկնել Իսլամաբադ
Իրանական բավական ներկայացուցչական բանակցային պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը նշում է՝ ինչպես և ենթադրվում էր, այն գլխավորում է Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը։ Պատվիրակության կազմում են նաև ԱԳ նախարար Արաղչին, փոխնախարար Թախթ-Ռավանչին, ԱԽ քարտուղար Զոլղադրը, Պաշտպանության խորհրդի քարտուղար Ահմադիանը, կենտրոնական բանկի նախագահը և այլ պաշտոնյաներ ու տեխնիկական մասնագետներ։
Իրանական ԶԼՄ-ները նշում են, որ դեմ առ դեմ բանակցությունները կսկսվեն Ղալիբաֆի կողմից մատնանշված երկու պայմանավորվածությունների կյանքի կոչումից հետո։ Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը «X»-ում գրել է, որ դեռևս չեն ապահովվել պայմանավորվածությունների երկու կետ՝ հրադադարը Լիբանանում և իրանական ակտիվների ազատումը, ուստի մինչև բանակցությունների սկիզբը դրանք պետք է իրականացվեն։
«Ոչ պաշտոնական իրանական աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ-ում ապասառեցվել է իրանական ակտիվների առաջին տրանշը՝ մոտ 6 մլրդ դոլար, և միակ խնդիրը մնում է Լիբանանում հրադադարի հաստատումը։
Դե, ինչ՝ այսօր սկսվող գործընթացը չափազանց կարևոր է լինելու ոչ միայն Իրանի և ԱՄՆ-ի, այլ նաև ողջ տարածաշրջանի և աշխարհի համար»,-նշում է փորձագետը։
Ավելի վաղ նա նշել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը կայացել է հենց իրանական կողմի առաջարկած 10 կետերը՝ որպես բանակցությունների համար հիմք, ընդունվելուց հետո։
Նույնիսկ ԱՄՆ-ի բանակցային պատվիրակության ղեկավար, այդ երկրի փոխնախագահ Վենսը, չնայած խոսում է Լիբանանի հարցով կողմերի թյուրընկալման մասին, այսուհանդերձ նշում է, որ Իսրայելը պատրաստ է զսպվածություն դրսևորել Լիբանանում, որպեսզի չխաթարվի բանակցային գործընթացը։