Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լոնդոնից մինչև Տալին. ինչու՞ են եվրոպական տերությունները «կանաչ լույս» վառում ռուսական նավթի առաջ. Reuters
Էստոնիայի ռազմածովային ուժերը չեն միջամտի Բալթիկ ծովում ռուսական «ստվերային նավատորմի» տեղաշարժին: Այս մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է երկրի ՌԾՈւ հրամանատար Իվո Վարկը:
Հրամանատարի պարզաբանմամբ՝ նմանատիպ նավերի տեղաշարժը խոչընդոտելը կարող է դիտարկվել որպես ագրեսիվ քայլ, ինչը հղի է լուրջ հետևանքներով։
«Ռազմական էսկալացիայի ռիսկը պարզապես չափազանց բարձր է»,- նշել է Վարկը:
Տալինը պատրաստ է միջամտել միայն բացառիկ դեպքերում, երբ առկա կլինի անմիջական վտանգ շրջակա միջավայրի համար (օրինակ՝ նավթի արտահոսք) կամ ստորջրյա ենթակառուցվածքների վնասվելու սպառնալիք:
Հիշեցնենք, որ օրերս Մեծ Բրիտանիան նույնպես արգելել էր իր նավատորմին ռազմական գործողություններ կիրառել և աբորդաժի ենթարկել ռուսական նավթ տեղափոխող նավերը:
Փորձագետների կարծիքով, եվրոպական երկրների այս «նահանջը» պայմանավորված է գլոբալ աշխարհաքաղաքական լարվածությամբ։ Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրանի շուրջ ընթացող զարգացումները մեծացնում են լայնածավալ պատերազմի հավանականությունը։ Այս պայմաններում Ռուսաստանի հետ Բալթիկ ծովում ուղիղ ռազմական բախման մեջ մտնելը Եվրոպայի համար կարող է ճակատագրական լինել, ինչն էլ ստիպում է երկրներին վերանայել իրենց պատժամիջոցների գործիքակազմը։