«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը
Օրվա մամուլ
08:29 11/04/2026
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Սյունիքի մարզպետի տեղակալի Հայկ Հարությունյանի 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը և պարզել, թե ինչ ունեցվածքով է նա զբաղեցրել պաշտոնը և ինչ փոփոխություններ են արձանագրվել նրա ֆինանսական վիճակում՝ ներկա դրությամբ։ Հայկ Հարությունյանը Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնն ստանձնել է 2022 թվականի ապրիլի 1-ից։

Հայտարարագրի համաձայն՝ նա ունի ընդհանուր առմամբ շուրջ 10 միավոր անշարժ գույք, որոնց մեջ ընդգրկված են հողամասեր և բնակարաններ Սյունիքի մարզի Կապան համայնքի տարբեր հասցեներում։ Դրանց մի մասը համատեղ սեփականություն է, իսկ մի մասը՝ բաժնային կամ միանձնյա սեփականություն.  Հողամաս, համատեղ սեփականություն, Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Կապան, գյուղ Եղվարդ, 06/12/2002, այլ, հողամաս, համատեղ սեփականություն, Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Կապան, գյուղ Եղվարդ, 06/12/2002, այլ, հողամաս, համատեղ սեփականություն, Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Կապան, գյուղ Եղվարդ, 06/12/2002, այլ։

Հայտարարագրում առկա է նաև երկու անշարժ գույք, որոնց վերաբերյալ տվյալները պահպանված են և հասանելի չեն՝ բնակարան, բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող, միանձնյա սեփականություն, Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Կապան քաղաք, 29/12/2021, գնում, բնակարան, բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող, համատեղ սեփականություն, Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Կապան քաղաք, 27/11/2017, գնում, բնակարան, բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող, բաժնային սեփականություն (1/5), Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Կապան քաղաք, 25/03/2015, նվիրատվություն, բազմամյա տնկի, համատեղ սեփականություն, Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Կապան, գյուղ Եղվարդ, 06/12/2002, այլ, հողամաս, համատեղ սեփականություն, Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Կապան, գյուղ Եղվարդ, 06/12/2002, այլ։

Բացի անշարժ գույքից, պաշտոնյան ունի նաև տրանսպորտային միջոց՝ 2008 թվականի արտադրության MAZDA մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2020 թվականին։

Ֆինանսական հատվածում հայտարարագրում նշվում է շուրջ 1.2 մլն դրամ կանխիկ միջոց և տարբեր բանկային հաշիվներում ընդհանուր հաշվով շուրջ 1 մլն դրամից ավելի մնացորդ։ Միաժամանակ առկա են նաև վարկային պարտավորություններ՝ մոտ 3.5 մլն դրամ մնացորդով։

2024 թվականի ընթացքում Սյունիքի մարզպետի աշխատակազմից ստացած աշխատավարձը կազմել է 10 մլն 893 հազար դրամ։

Հայտարարագրում նշվում է նաև, որ պաշտոնյան անդամ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ հանդիսանալով տարածքային կառույցի խորհրդի անդամ։ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ պարզվում է նաև, որ պաշտոնը ստանձնելու պահին նրա ֆինանսական վիճակը ներառում էր շուրջ 1.1 մլն դրամից ավելի բանկային միջոցներ, 2 մլն դրամ կանխիկ գումար և ավելի քան 3.6 մլն դրամ վարկային պարտավորություն։

Ընդհանուր առմամբ, հայտարարագիրը ցույց է տալիս, որ պաշտոնյայի հիմնական ակտիվները ձևավորվում են անշարժ գույքից և աշխատավարձային եկամուտներից, իսկ պարտավորությունները հիմնականում կապված են վարկերի մարման հետ»։

Մանրամասները թերթի այօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder