Երևանում կայանալիք գագաթնաժողովից առաջ վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության գործընթացին. Մակրոնը՝ էրդողանի հետ զրույցի մասին
Քաղաքական
20:47 11/04/2026
Աշխարհ

Երևանում կայանալիք գագաթնաժողովից առաջ վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության գործընթացին. Մակրոնը՝ էրդողանի հետ զրույցի մասին

«Մայիսի 4-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ ես վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին, որը պետք է հնարավորություն տա տարածաշրջանին բացել նոր դարաշրջան՝ բաց սահմաններով և ամրապնդված տարածաշրջանային համագործակցությամբ»,- X-ում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝  հայտնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հեռախոսազրույցի մասին։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ էմանել Մակրոնի հետ։ 

«Երկու առաջնորդները քննարկել են Հորմուզի նեղուցում միջազգային իրավունքի հիման վրա ազատ նավարկության ապահովման, Սիրիայում տիրող իրավիճակի, Կովկասում խաղաղության գործընթացին աջակցության և Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև խաղաղության գործընթացի վերսկսման հարցերը՝ կայուն խաղաղության հասնելու նպատակով», - Ռիա Նովոստիի հաղորդմամբ, հայտարարել էր Թուրքիայի նախագահի վարչակազմը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder