Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Արթուր Սարգսյանի վերջին վճռի վերաբերյալ բողոքը
Քաղաքական
15:01 12/04/2026
Հայաստան

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Արթուր Սարգսյանի վերջին վճռի վերաբերյալ բողոքը

«Ինչպես կանխատեսելի էր, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Մաթևոսյանի, մերժեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանության կողմի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը»,-հայտնում է փաստաբան Էմին Խաչատրյանը։

 Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Սարգսյանն անցնում է 18 արդարների գործով։  Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝  43-419-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն) և 43-308-րդ հոդվածի  1-ին մասով (Ահաբեկչության  նախապատրաստություն)։ Պատգամավորը ներկայում գտնվում է տնային կալանքի տակ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder