Սեփական ազգի ապրածով վաստակած արժանապատվությունը կարկանդակով, եգիպտացորենով կամ բիբարով փոխարինելու շառլատանություն. Սենոր Հասրաթյան
Քաղաքական
20:17 12/04/2026
Հայաստան

Սեփական ազգի ապրածով վաստակած արժանապատվությունը կարկանդակով, եգիպտացորենով կամ բիբարով փոխարինելու շառլատանություն. Սենոր Հասրաթյան

«Իմ շատ հարգված ու սիրելի հայրենակիցներ, Դուք պաշտպանված և ապագայամետ Հայրենիք կունենաք միայն ու միայն այն դեպքում, երբ ձեզ կառաջնորդի Երկիր ու Պետականություն հարգող և սիրող խելացի առաջնորդ»,-գրում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը։

«...Կարկանդակը, եգիպտացորենը կամ բիբարը հրապարակային սիրով վայելելը, մեր այսօրվա պարագայում, ոչ այլ ինչ է, քան սեփական ազգի ապրածով վաստակած արժանապատվությունը կարկանդակով, եգիպտացորենով կամ բիբարով փոխարինելու շառլատանություն...

...Երկիրը կառավարում են որոշումներով, ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ հարգող և սիրող առաջնորդի կողմից ընդունված լրջախոհ որոշումներով...

Իսկ մեր այսօրվա իշխանության արածն անգամ շարքային առևտուր չէ, քանզի մեծ քաղաքականության անծայրածիր շուկայում մենք զրկված ենք ոչ միայն վաճառողի կամ գնորդի, այլ շատ հաճախ նաև դիտորդի կարգավիճակից...»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder