Սիսիան-Երևան Ճանապարահին ավտոմեքենան հայտնվել է հարակից ձորում
Հասարակություն
09:06 13/04/2026
Հայաստան

Սիսիան-Երևան Ճանապարահին ավտոմեքենան հայտնվել է հարակից ձորում

Անցած գիշեր՝  ժամը 23:28-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «BYD» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և երկու տուժածի մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս, և ևս երկու տուժած հոսպիտալացվել են։

Նկարը՝ արխիվից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սիսիան-Երևան Ճանապարահին ավտոմեքենան հայտնվել է հարակից ձորում