Գյումրիի երկու բնակիչ սպանություն են նախապատրաստել, նռնակ է հայտնաբերվել
Իրավունք
18:32 13/04/2026
Հայաստան

Գյումրիի երկու բնակիչ սպանություն են նախապատրաստել, նռնակ է հայտնաբերվել

Շիրակի քրեական ոստիկանները կանխել են սպանությունը․ խուզարկությամբ նռնակ է հայտնաբերվել։ Այս մասին ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։

«Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի երկու բնակիչ սպանություն են նախապատրաստում և հանցավոր մտադրությունն իրականացնելու համար փորձում են ապօրինի ձեռք բերել զենք-զինամթերք։Ձեռնարկված միջոցառումներով տեղեկությունը ստուգվեց և Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, ինչպես նաև զենքի ապօրինի կրելու և հրազենի կամ ռազմամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։ 

Դատարանի որոշմամբ ապրիլի 11-ին խուզարկություններ կատարվեցին 47 և 26 տարեկան տղամարդկանց բնակության վայրերում։ 47-ամյա տղամարդու Վարդ-Բաղ միկրոշրջանում գտնվող տան խուզարկությամբ հայտնաբերվեցին նռնակ, պայթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգվածով լցված ծխախոտի տուփ։

Երկուսն էլ ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder