ՀԷՑ-ի պատճառով Դիլիջանում ջուր չի լինի
Հասարակություն
11:05 13/04/2026
Հայաստան

ՀԷՑ-ի պատճառով Դիլիջանում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող վթարավերացման աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 13-ին

ժամը 10:30-ից մինչ ապրիլի 14-ը ժամը 10:30-ը կդադարեցվի Տավուշի մարզի՝ Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը:

Վթարային  աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 13-ին մի քանի հասցեներում ջուր չի լինի.

ժամը 10:30-13:00-ն կդադարեցվի  Երևանի Կենտրոն վարչական շրջանի Բրյուսով փողոցի ջրամատակարարումը:

12:30-18:00-ն կդադարեցվի  Երևանի Կենտրոն վարչական շրջանի  Զաքյան 6-14 շենքերի ջրամատակարարումը:

ժամը 10:30-13:00-ն կդադարեցվի  Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու  37-43/1 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը:

ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի  Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Հր. Ներսիսյան փողոցի ջրամատակարարումը:

ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադե  2 շենքի ջրամատակարարումը:

ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կոնդ, Ռուսթավելի, Սիմեոն Երևանցու փողոցների, Պարոնյանի   28, 28/1 շենքերի ջրամատակարարումը:

ժամը 12:00-15:00-ն կդադարեցվի  Տավուշի մարզի ք.Բերդ Մ.Մաշտոց փողոցի ջրամատակարարումը:

ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Արարատի մարզի ք.Մասիս 1-6 թաղամասերի, Մխ.Հերացու 3 նրբանցքի ջրամատակարարումը:

ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի  Արարատի մարզի Ծաղկունք, Խորոնք, Ծիածան գյուղերի ջրամատակարարումը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder