Այսօր մեր երկիրը կանգնած է կործանման առաջ և դա գործող իշխանությունների մենաշնորհն է․«301 Հայաստան»
Հասարակություն
19:37 13/04/2026
Հայաստան

Այսօր մեր երկիրը կանգնած է կործանման առաջ և դա գործող իշխանությունների մենաշնորհն է․«301 Հայաստան»

Կայացել է «301 Հայաստան» երիտասարդական կազմակերպության մեկնարկային միջոցառումը։ Այս մասին հայտնում են  կազմակերպությունից՝ շարունակելով․

«Շարժման առաջնորդ Աշոտ Անդրեասյանը նշել է․ «Այսօր ես հայտարարում եմ 301 շարժման մեկնարկի մասին , որը մեր գաղափարների և նպատակների ամբողջացման ընդհանրությունն է , որը միտված է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և հայ ազգային արժեքների պահպանմանը։

Այսօր մեր երկիրը կանգնած է կործանման առաջ և դա գործող իշխանությունների մենաշնորհն է»։

Միջոցառման ընթացքում բարձրաձայնվեցին Հայաստանի երիտասարդության առջև կանգնած կարևորագույն խնդիրները՝

ուսանողների թվաքանակի նվազում և կրթության որակի խնդիրներ, երիտասարդների ապրելակերպի և վատ սովորությունների տարածման վտանգավոր միտումներ, բարոյահոգեբանական խնդիրներ և արժեքային ճգնաժամ, ազգային ինքնության և արժեքների պահպանման կարևորություն։ 

Բանախոսները շեշտեցին, որ այս խնդիրները պահանջում են ոչ միայն քննարկում, այլև գործողություն։

«301 Հայաստան»-ը ստեղծվել է հենց այդ նպատակով՝ ստեղծել հարթակ, որտեղ երիտասարդները կկարողանան զարգացնել իրենց հմտությունները, ձևավորել ճիշտ արժեքային համակարգ, դառնալ ակտիվ և պատասխանատու քաղաքացիներ

Մեր նպատակը պարզ է՝ ձևավորել սերունդ, որը կլինի ժամանակակից, մտածող և միևնույն ժամանակ՝ ազգային արժեքներին հավատարիմ։

Սա սկիզբն է»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder