Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր մեր երկիրը կանգնած է կործանման առաջ և դա գործող իշխանությունների մենաշնորհն է․«301 Հայաստան»
Կայացել է «301 Հայաստան» երիտասարդական կազմակերպության մեկնարկային միջոցառումը։ Այս մասին հայտնում են կազմակերպությունից՝ շարունակելով․
«Շարժման առաջնորդ Աշոտ Անդրեասյանը նշել է․ «Այսօր ես հայտարարում եմ 301 շարժման մեկնարկի մասին , որը մեր գաղափարների և նպատակների ամբողջացման ընդհանրությունն է , որը միտված է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և հայ ազգային արժեքների պահպանմանը։
Այսօր մեր երկիրը կանգնած է կործանման առաջ և դա գործող իշխանությունների մենաշնորհն է»։
Միջոցառման ընթացքում բարձրաձայնվեցին Հայաստանի երիտասարդության առջև կանգնած կարևորագույն խնդիրները՝
ուսանողների թվաքանակի նվազում և կրթության որակի խնդիրներ, երիտասարդների ապրելակերպի և վատ սովորությունների տարածման վտանգավոր միտումներ, բարոյահոգեբանական խնդիրներ և արժեքային ճգնաժամ, ազգային ինքնության և արժեքների պահպանման կարևորություն։
Բանախոսները շեշտեցին, որ այս խնդիրները պահանջում են ոչ միայն քննարկում, այլև գործողություն։
«301 Հայաստան»-ը ստեղծվել է հենց այդ նպատակով՝ ստեղծել հարթակ, որտեղ երիտասարդները կկարողանան զարգացնել իրենց հմտությունները, ձևավորել ճիշտ արժեքային համակարգ, դառնալ ակտիվ և պատասխանատու քաղաքացիներ
Մեր նպատակը պարզ է՝ ձևավորել սերունդ, որը կլինի ժամանակակից, մտածող և միևնույն ժամանակ՝ ազգային արժեքներին հավատարիմ։
Սա սկիզբն է»։