Թուրքիայի ու Իսրայելի միջև առկա լարվածությունը խաղ է. Թյուրքագետ
Քաղաքական
16:01 13/04/2026
Տարածաշրջան

Թուրքիայի ու Իսրայելի միջև առկա լարվածությունը խաղ է. Թյուրքագետ

«Թուրքիայի ու Իսրայելի միջև առկա լարվածությունը խաղ է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց թյուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքի երկու հզոր պետությունների միջև հարաբերությունների սրմանը։

Փորձագետը հիշեցնում է, որ Իսրայելն Ադրբեջանի հետ շատ լավ հարաբերություններ ունի, Թուրքիայի հետ սերտ համագործակցում է բազմաթիվ ոլորտներում։

«Քանի որ Թուրքիան և Իսրայելը շատ ոլորտներում շատ լուրջ համագործակցում են, Իսրայելն իրականում Ադրբեջանի հետ ևս շատ լավ, բավական լուրջ ռազմավարական հարաբերություններ ունի, կարելի է ասել, որ Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածությունը խաղ է»,-նշեց թյուրքագետը։

Նրա գնահատմամբ, ի պաշտպանություն Լիբանանի հայտարարությունները, ինչպես նաև  Էրդողանի «հակակրանքն» Իսրայելի նկատմամբ զուտ պայմանավորված է արաբական աշխարհում վստահություն շահելու հույսով։

Անդրադառնալով Էրդողանի հայտարարության այն մասին, որ վերջինը սպառնում է մտնել Իսրայել, ինչպես մտավ Ղարաբաղ ու Լիբիա, ապա, ըստ Խուդավերդյանի, այստեղ ասելիք էլ չկա, քանի որ «Ղարաբաղի հարցը, կարելի է ասել, փակված է միջազգային ասպարեզում»։

Թյուրքագետը նաև նշեց, որ Էրդողանն ավելի վաղ էլ հայտարարել է՝ իրենք Ղարաբաղում միշտ էլ մասնակցել են ռազմական գործողություններին՝  թուրք մասնագետներով, հրամանատարներով, նաև ընդունել է, որ հենց իրենց շնորհիվ է Ադրբեջանը գրավել Արցախը։

«Իսրայելի ու Թուրքիայի միջև նման լարվածությունները կարճատև բնույթ ունեն ու պետք չէ հուսալ, որ Թուրքիա-Իսրրայել հարաբերությունները երբևէ կլարվեն այնքան, որ դա կբխի հայկական կողմի շահերից»,-ասաց Խուդավերդյանը։

Մանրամասն՝ ռեպորտաժում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքիայի ու Իսրայելի միջև առկա լարվածությունը խաղ է. Թյուրքագետ