Դպրոցականների 16%-ը գտնում է, որ հեռախոսների արգելքը վատացրել է դասաժամերին իրենց ուշադրությունը. Հանրակրթության վարչության պետ
Կրթություն, գիտություն
11:19 13/04/2026
Հայաստան

Դպրոցականների 16%-ը գտնում է, որ հեռախոսների արգելքը վատացրել է դասաժամերին իրենց ուշադրությունը. Հանրակրթության վարչության պետ

«Հարցումը դպրոցների միջոցով տրամադրվել է բոլոր թիրախային խմբերին և մասնակցել են շուրջ 20 հազար ռեպոնդենտ՝ պատահականության սկզբունքով։ Հացված ուսուցիչների 48.2 %-ը 20 և ավելի տարվա ստաժ ունեցող մանկավարժներ են, և նաև ակտիվ են գտնվել 7-րդ դասարանցիները»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը՝ ներկայացնելով դպրոցներում աշակարտների կողմից հռեախոսներից օգտվելու որոշման արդյունքները պարզելու համար անցկացված սոցիոլոգիակն հարցումնրի արդյունքները։

 Տեղկացնելով, որ հարցվողների 93.5 %-ը տեղյակ չի եղել, որ հեռախոսներից օգտվելու արգելք կա՝ Խաչատրյանն ասաց։

«Տարակուսանք է առաջացնում հարցման արդյունքը, որ ոչ 100 % հարցվողներն են տեղյակ եղել սահմանափակումներից, բայց հաշվի առնելով, որ շուրջ 20 հազար քաղաքացիների շրջանում է հարցումն իրականացվել, չեմ բացառում վրիպումներ, կամ պատճառները հետո կհասկանանք»,-ասաց վարչության պետը և տեղեկացրեց, որ ուսուցիչների 93.5%-է տեղյակ եղել սահմանափակումներից, աշակերտների 72.9%-ը, ծնողների 85.7%։

 Հարցին՝ հեռախոսների արգելքն արդյո՞ղ բարելավել է դասերի ընթացքում աշակերտների ուշադրությունը, ուսուցիչների 63.7%-ն է դրական պատասխանել, աշակերտների՝ 58.5%-ը, և ծնողների՝ 82.5 %-ը։

Հանրակրթության վարչության պետի զեկույցից պարզվեց, որ աշակերտների 16%-ը գտնում են, որ հեռախոսների արգելքը վատացրել է դասաժամերի ընթացքում իրենց ուշադրությունը, իսկ 50 %-ը գտնում է, որ հեռախոսների արգելքը չի ազդել իրենց առաջադիմության վրա և ծնողների՝ 25.2%-ն ունի այդ կարծիքը։ Հատկանշական է, որ ուսուցիչների 71.2%-ը գտնում է, որ երբեմն հեռախոսների օգտագործման անհրաժեշտություն է լինում։

«63.4%-ը գտնում է, որ հեռախոսների օգտագործման արգելքը նվազեցրել է առցանց կոնֆլիկտները կամ կիբերբուլինգները։ Փոփոխությունները դրական են գնահատել ուսուցիչների 93.3%-ը, սովորողնեի 82.7%-ը և ծնողների 96.5%-ը»,-ասաց Մարգարիտ խաչատրյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ դրական գնահատեց դպրոցներում հեռախոսներից օգտվելու արգելքի որոշումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դպրոցականների 16%-ը գտնում է, որ հեռախոսների արգելքը վատացրել է դասաժամերին իրենց ուշադրությունը. Հանրակրթության վարչության պետ