Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռոմանտիկայի նոր դարաշրջան. Քիմ Քարդաշյանը և Լյուիս Համիլթոնը հայտնվել են պապարացիների օբյեկտիվում
Ամերիկացի մոդել և ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը հանրությանը ներկայացել է մրցարշավորդ Լյուիս Համիլթոնի հետ։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail կայքում։
Ըստ Gazeta.Ru-ի, Քիմ Քարդաշյանը և Լյուիս Համիլթոնը պապարացիների օբյեկտներում հայտնվել են ձեռք ձեռքի տված՝ Կալիֆոռնիայի Ինդիո քաղաքում կայացած Coachella երաժշտական փառատոնում։ Զույգը ժամանել է Ջասթին Բիբերի ելույթին։ Մոդելը լուսանկարվել է ցածր դեկոլտեով սև բոդիով, կաշվե տաբատով, վզնոցով և բանդանայով։ Մրցարշավորդը միջոցառմանը ներկայացել է վերնաշապիկով, լայն տաբատով, արևային ակնոցներով և գլխարկով։
Անցյալ շաբաթ Լյուիս Համիլթոնն առաջին անգամ Instagram-ում տեսանյութ էր հրապարակել Քիմ Քարդաշյանի հետ։ Հայտնիները լուսանկարվել են հազվագյուտ կարմիր Ferrari F40-ով։ Տեսանյութում մրցարշավորդը դրիֆտ է անում, մինչդեռ մոդելը ժպտում է։ Ռեալիթի շոուի աստղը կեցվածք էր ընդունել սպիտակ կոմբինեզոնով, իսկ նրա ընկերը կրում է բորդո գույնի մորթյա զարդանախշերով բաճկոն և գլխարկ։ Տեսանյութը նկարահանվել էր Տոկիոյում մարտ ամսին։