Մասիսի համայնքային ոստիկանները կանխել են շնամարտը
Իրավունք
15:47 14/04/2026
Հայաստան

Մասիսի համայնքային ոստիկանները կանխել են շնամարտը

Ապրիլի 10-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում ստացվեց օպերատիվ տեղեկություն, որ մի քաղաքացի կազմակերպել է հովվաշների մարտեր, ինչը որակվում է որպես դաժան վերաբերմունք կենդանիների նկատմամբ։

Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնեցին Նորաբաց գյուղի դաշտամիջյան հատված, որտեղ Այնթապ գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդը իր երկու հովվաշների միջև մարտ էր անցկացնում։

Մարտը կանխվեց, իսկ 31-ամյա երիտասարդը հրավիրվեց բաժին, որտեղ ընդունեց արարքը։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մասիսի համայնքային ոստիկանները կանխել են շնամարտը