Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արդարացի չէ, որ օր ու գիշեր բերք ու բարիք ստեղծող մեր հայրենակիցների աշխատանքը չի համարվում աշխատանքային ստաժ. Գառնիկ Դանիելյան
«Ջրային ռեսուրսներով հարուստ Հայաստանում ունենք ահռելի ջրային կորուստներ։ Երևանում հաճախակի են դարձել ջրանջատումները, ամռան տապին որոշ համայնքներից ահազանգում են, որ ծորակներից գալիս է խմելու համար ոչ պիտանի ջուր»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Ընդդիմադիր պատգամավորն արձանագրեց, որ այս պայմաններում բազմաթիվ տիրազուրկ խորքային հորերից ջուրը հոսում է հարևան երկրներ և շատ քիչ թվով հորեր են կոնսերվացվում։ Նկատելով, որ նման պայմաններում տասնյակ հազարավոր հեկտար տարածքներ են մնում առանց ջրելու՝ պատգամավորը բերեց Տավուշի օրինակը, որտեղ 25.3 հազար հա վարելահողից ոռոգելի է 3.6 հազարը, այն դեպքում, երբ Հայաստանից ահռելի քանակությամբ ջրեր հոսում են հարևան երկրներ։
Դանիելյանը նշեց, որ դրա պատճառը ջրային ռազմավարություն չունենալն է։ Նա տեղեկացրեց, որ ժամանակին գրավոր դիմել էր Տավուշի մարզի Դեղձավան բնակավայրի հարակից 350 հա ռարածքում ոռոգման համակարգ կառուցելու խնդրանքով, և ՏԿԵն-ից պատասխանել են ՝«ոռոգումը վերկանգնելու համար անհրաժեշտ խողովակների, ներքին ցանցի վերազինման անհրաժեշտ ֆինանսական ծախսերի նպատակահարմարություն չկա»։
«Սա իշխանության վերաբերմունքն է այս կարևոր հարցին. ահռելի տարածքները, որոնք կարող էին լինել ձիթենու այգիներ՝ կառավարության առաջնահերթություն չէ»,- ասաց Դանիելյանը և եզրափակեց. «Արդարացի չէ, որ օր ու գիշեր բերք ու բարիք ստեղծող մեր հայրենակիցների աշխատանքը չի համարվում աշխատանքային ստաժ, և մենք առաջարկել ենք և խոստանում ենք, որ մեր ընտրվելու պարագայում հողագործի աշխատանքը ևս համարվելու է աշխատանքային ստաժ»։