Դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, այսօր հանձնել է իրավասու դատարան. Դատախազությունը՝ Դավիթ Մինասյանի գործով
Իրավունք
21:18 14/04/2026
Հայաստան

Դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, այսօր հանձնել է իրավասու դատարան. Դատախազությունը՝ Դավիթ Մինասյանի գործով

«Դատախազը վարույթն իրականացնող մարմնից՝ Քննչական կոմիտեից, ստացել է քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու նպատակով»,- այդ մասին հայտնում են Դատախազությունից:

« Հսկող դատախազի որոշմամբ դատարանի կողմից ընտրված կալանք խափանման միջոցն այսօր վերացվել է, կիրառվել է բացակայելու արգելք: Դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, այսօր հանձնել է իրավասու դատարան»,-Ասվում է տարածված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին՝ Ծաղկազարդի օրը,  պատարագից հետո Դավիթ Մինասյանին ձերբակալել էին  Սուրբ Աննա եկեղեցու բակից Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի պատճառով,  ապա մեղադրանք առաջադրել, կալանավորել 2 ամսով։ Դատարանից «Արմավիր» ՔԿՀ չհասած՝ Դավիթը գիտակցության կորուստ էր ունեցել։ Նրան տեղափոխել էին Էջմիածին ԲԿ։ Դավիթին այնուհետև «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ։ Հիմնարկ չհասած՝ կրկին Դավիթը գիտակցության կորուստ է ունեցել, ինչից հետո նրան տեղափոխել են նախ «Աբովյան» ԲԿ, ապա Երևան՝ «Նաիրի» ԲԿ, որտեղ էլ գտնվում է մինչ այժմ; 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder