«Հրապարակ». Նախընտրական բանակցությունները ձախողվել են
Օրվա մամուլ
08:47 14/04/2026
Հայաստան

«Հրապարակ». Նախընտրական բանակցությունները ձախողվել են

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, Էդմոն Մարուքյանի ղեկավարած ԼՀԿ-ի և Հովիկ Աղազարյանի ՄԱՍԿ-ի միջև նախընտրական բանակցությունները ձախողվել են։ Մարուքյանն ու Աղազարյանը քննարկում էին հունիսի 7-ի ընտրություններին համատեղ մասնակցության ֆորմատը:

Նրանց միջև համագործակցությունը սկիզբ էր դրվել ամիսներ առաջ, երբ օրակարգ մտած իմպիչմենտի գործընթացին Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը դիտարկեցին Մարուքյանի` որպես վարչապետի թեկնածությունը։ Իսկ նախընտրական ֆորմատը չի կայացել մարտավարական անհամաձայնությունների պատճառով, ԼՀԿ-ն մտադիր է միայնակ մասնակցել ընտրություններին, իսկ Աղազարյանենց մասով դեռ վերջնական որոշում չկա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder