«Հրապարակ». Ռուսական շրջանակները Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի փոփոխության հարցն են դիտարկում
Օրվա մամուլ
08:23 14/04/2026
Հայաստան

«Հրապարակ». Ռուսական շրջանակները Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի փոփոխության հարցն են դիտարկում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Որոշ տեղեկություններով՝ ռուսական շրջանակները Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի փոփոխության հարցն են դիտարկում։ Արա Աբրահամյանը 2000 թվականից ի վեր այս հասարակական կազմակերպության նախագահն է։ 2003-ին ընտրվել է հայկական հասարակական կազմակերպությունների «Համաշխարհային հայկական կոնգրես» միջազգային միության նախագահ, ստեղծել է Գործարարների Ռուսաստան-Արգենտինա խորհուրդը և ներկայում դրա համանախագահն է՝ ռուսական կողմից։ Նաև Ֆրանկո-ռուսական ասոցիացիայի համանախագահն է։

Մի քանի անգամ վերընտրվել է ՀԿ նախագահի պաշտոնում, սակայն կան տեղեկություններ, որ այժմ ռուսական իշխանությունները դժգոհ են նրանից և նրան փոխարինողի թեկնածություններ են քննարկում: Ռուսական աղբյուրներն ասում են, որ ամենահավանականը երկրորդ նախագահի մամուլի նախկին խոսնակ, գրասենյակի նախկին պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի թեկնածությունն է։ Քննարկվում են նաև Կամո Ավագումյանի և Կարեն Շահնազարովի տարբերակները։ «Ավալոն» ընկերության սեփականատեր, Ռուսաստանում «Մերսեդես»-ի ներկայացուցիչ Կամո Ավագումյանը, սակայն, ավելի շատ բիզնեսով է զբաղված, և համայնքի հարցերը հնարավոր է ստորադասվեն, իսկ Շահնազարովին ավելի շատ ռուսական շահերն են հետաքրքրում, քան՝ հայկական»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder