Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Գագարինում ՔՊ-ականները փորձել են օգտագործել հավաքված մարդկանց բազմությանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ապրիլի 12-ին Սևան համայնքի Գագարին բնակավայրում հանդիսավորությամբ նշել են Յուրի Գագարինի՝ տիեզերք թռչելու 65-ամյակը։ Գագարինում Գագարինի արձանախմբի մոտ կայացել է բազմամարդ միջոցառում, որին մասնակցել են նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան և Մոսկվայի տան մի շարք պաշտոնյաներ։ Միջոցառումն իրականացվել է համայնքի մշակույթի պալատի հարևանությամբ, որտեղ տեղադրված է տիեզերագնացի արձանը։ Դրանից 500 մետր հեռավորությամբ համայնքի եկեղեցին է, որտեղ և կայանել է ՔՊ-ականների «ուրախ ավտոբուսը»:
Օգտվելով առիթից, ՔՊ-ականները փորձել են օգտագործել հավաքված մարդկանց բազմությանը` նրանց ներկայացնելով որպես իրենց աջակիցներ, որոնք եկել են հանդիպելու Փաշինյանի հետ։ Գագարինցիները Փաշինյանին տեղեկացրել են, որ նման միջոցառում է անցկացվում, բայց «ուրախ ավտոբուսի» «պասաժիրները» չեն մնացել և չեն մասնակցել միջոցառմանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։