Դատախազը լավ արեց, որ Դավիթին ազատ արձակեց, բայց սա հանրային մեծ արձագանքի արդյունք էր․ Ռուբեն Մելիքյան
Իրավունք
20:56 14/04/2026
Հայաստան

Դատախազը լավ արեց, որ Դավիթին ազատ արձակեց, բայց սա հանրային մեծ արձագանքի արդյունք էր․ Ռուբեն Մելիքյան

«Այսօր ուշադրության կենտրոնում է Դավիթ Մինասյանի գործը։ Երեկ նրան տեղափոխեցին Արմավիր քրեակատարողական, շատ ջղայնացած էինք, շատ նեղված։ Երեկ մի պահ ուզում էի միացնեի «ավտոլայվը», բայց որոշեցի  չանել, որովհետև իրականում չէի կարողանալու ինձ զսպել։  Բայց այսօր, ինչպես ասում են՝մի լույս բացվեց։ Դա միանգամից ասեմ՝ձեր բոլորի շնորհիվ է, հանրային հետաքրքրությունը, հանրային անհանդուրժողականությունը նման անարդարությունների նկատմամբ, ինչն ամենակարևոր դերն ունեցավ։  Դավիթին, որ ընդամենը գնացել էր Ծաղկազարդի պատարագի ու ընկել էր շառի մեջ»,- այս մասին  ֆոյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշեց, որ արդեն 16 օր Դավիթ Մինասյանն անազատության մեջ էր։

«Դավիթը էստեղից՝ էնտեղ, էնտեղից՝ էստեղ, ոստիկանություն՝ քննչական, էն մյուս՝ քննչական, դատարան, Արմավիր քրեակատարողական, հիվանդանոց, Աբովյան քրեակատարողական, մի խոսքով՝մղձավանջ։ Այսօր ստացանք լուր, որ դատախազի որոշմամբ ազատ է արձակվում  Դավիթ Մինասյանը։ Նշեմ, որ նա այդ դատախազն է, որը որ 2 թե 3 օր առաջ մերժել էր  մեր պաշտպանական թիմի դիմումը՝ Դավիթին ազատ արձակելու մասին։ Հիմա սեփական նախաձեռնությամբ որոշեց, որ պետք է ազատ արձակի։ Լավ արեց, որ ազատ արձակեց, բան չունեմ ասելու, բայց նորից ասեմ՝ ես սա համարում եմ հանրային մեծ արձագանքի արդյունք»,- ընդգծեց փաստաբանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder