Անսպասելի 3-4 հոգով ներս մտան, ծանուցում չէին ուղարկել. Գոհար Մելոյան
Քաղաքական
17:57 14/04/2026
Հայաստան

Անսպասելի 3-4 հոգով ներս մտան, ծանուցում չէին ուղարկել. Գոհար Մելոյան

«Անսպասելի 3-4 հոգի մտան։ Հաստատ տիկին Ղումաշյանը չէր խուսափելու ներկայանալուց, նույնիսկ ծանուցում չի եղել»,-Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի դիմաց հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ  Գոհար Մելոյանը՝ նշելով, որ սա խոսում է այն մասին, որ հետապնդումը քաղաքական է։

Նրա խոսքով, Ղումաշյանին բերման են ենթարկել բարեգործության արգելքի խախտման կասկածանքով։

Մելոյանը հույս հայտնեց, որ կոմիտեում հաշվի կառնեն, որ Ղումաշյանը մանկահասակ երեխա ունի, որին կրծքով կերակրում։

Նա նշեց, որ Ղումաշյանը իշխանական ԶԼՄ-ների կողմից թիրախավորվելուց հետո սթրեսի հետևանքով վաղաժամ ծննդաբերություն է ունեցել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder