Գրեթե մեկ տարի Սամվել Կարապետյանին անազատության մեջ պահելը հուշում է Նիկոլ Փաշինյանի վախերի մասին. Ա. Գևորգյան
Քաղաքական
14:49 14/04/2026
Հայաստան

Գրեթե մեկ տարի Սամվել Կարապետյանին անազատության մեջ պահելը հուշում է Նիկոլ Փաշինյանի վախերի մասին. Ա. Գևորգյան

«Գրեթե մեկ տարի Սամվել Կարապետյանին անազատության մեջ պահելը հուշում է Նիկոլ Փաշինյանի վախերի մասին։ Նրանք վախենում են, որ Սամվել Կարապետյանը կդառնա վարչապետ։ Բայց նա կդառնա»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում նշում է «ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անդրանիկ Գևորգյանը։

Նա վկայակոչում է Սամվել Կարապետյանի ավելի վաղ արված հայտարարությունը. «Նրանք կարող են ինձ բանտարկել, կարող են խոչընդոտել, որ խոսեմ մարդկանց հետ, բայց չեն կարող կանգնեցել այն փոփոխությունը, որը մենք ենք բերելու»։

«Իսկապես ամոթ կլինի, որ Սամվել Կարապետյանը կառավարության շենք առաջին անգամ մուտք գործի տնային կալանքից հետո»,-ասում է Ա. Գևորգյանն ու նշում, որ վաղը հավաքվելու են Հակակոռուպցիոն դատարանի բակում՝ պահանջելու ազատություն Սամվել Կարապետյանին, պահանջելու փոփոխություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գրեթե մեկ տարի Սամվել Կարապետյանին անազատության մեջ պահելը հուշում է Նիկոլ Փաշինյանի վախերի մասին. Ա. Գևորգյան