Պարոն Սիմոնյա՞ն, ինոագենտ եք ասում լրագրողներին, ինչ է սա նշանակում. Վիճաբանություն ԱԺ նախագահի և լրագրողների միջև
Քաղաքական
13:23 14/04/2026
Հայաստան

Պարոն Սիմոնյա՞ն, ինոագենտ եք ասում լրագրողներին, ինչ է սա նշանակում. Վիճաբանություն ԱԺ նախագահի և լրագրողների միջև

«Երբ լավ հարց եք տալիս, ես պատասխանում են, բայց երբ սկսում ես բառախաղով զբաղվել...»,- ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողին դիմեց ԱԺ խոսնակի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը։

Լրագրողը ասաց, որ հարցեր է տալիս որովհետև ԱԺ նախագահը օրինակ է բերում։

 «Ես օրինակ բերեցի Սերժ Սարգսյանի վրա։ Տարբերությունը զգացե՞լ ես Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, իսկ Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի տարբերությունը զգացել ե՞ս։ Օրինակ, եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, ձեր մեծամասնությունը ինոագենտ կլինեին։ Եթե 2021 թվականին ընտրություններն այլ կերպ դասավորվեին, հիմա ձեր մեծ մասը ինոագենտ կլինեին, դու բանտում կլինեիր կամ ինչ-որ արտերկրում»,-մեկ այլ լրագրողի դիմեց Սիմոնյանը։

Կին լրագրողը հակադարձեց ԱԺ նախագահին։

«Իսկ կարո՞ղ է քո մամուլի ասուլիսն է»,-ասաց Ալեն Սիմոնյանը և, ձեռքից քաշելով իր կանգնած տեղը բերեց լրագրողին ու հեռացավ՝ ասելով. «Շարունակեք իրեն հարցեր տալ»։
Լրագրողը զարմացած հարցրեց. «Պարոն Սիմոնյա՞ն, ինոագենտ եք ասում լրագրողներին, ի՞նչ է սա նշանակում, Փաշինյանից առաջ կյանք եղել է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պարոն Սիմոնյա՞ն, ինոագենտ եք ասում լրագրողներին, ինչ է սա նշանակում. Վիճաբանություն ԱԺ նախագահի և լրագրողների միջև