Դատախազն ընթերցեց իրեն հանձնարարված տեքստը. Պաշտպանը՝ Արշակ Սրբազանին կալանավորելու դատախազի միջնորդության մասին
Իրավունք
17:59 14/04/2026
Հայաստան

Դատախազն ընթերցեց իրեն հանձնարարված տեքստը. Պաշտպանը՝ Արշակ Սրբազանին կալանավորելու դատախազի միջնորդության մասին

«Դատախազության մասին մասնագիտական առումով բարձր կարծիք ունեմ։ Վստահ եմ՝ դատախազությանը հանձնարարված էր այդպես, դատախազն էլ ընթերցեց իրեն հանձնարարված տեքստը»,-դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով դատախազի՝ Սրբազանին կալանավորելու միջնորդությանը, որը դատավորը մերժեց։ 

Բաբայանը նշեց, որ օրենքը գերակայեց, հնարավոր չէր այս պայմաններում փոխել խափանման միջոցն ու կիրառել կալանքը։

Արշակ Սրբազանի նկատմամբ խափանման միջով է ընտրված վարչական հսկողությունը՝ սահմանափակ տեղաշարժի հնարավորությամբ։ Հարցին՝ հնարավո՞ր է բողոքարկեն դատարանի որոշումը, Բաբայանն ասաց. «Միանշանակ, հենց ստանանք դատարանի որոշումը։ Անհասկանալի է, թե ինչ հիմնավորում ու տրամաբանություն պետք է դնի դատարանը  տեղաշարժի սահմանափակման համար։ Բայց ստանանք, տեսնենք։ Ցանկացած հիմնավորում ինձ համար անընդունելի ու անհասկանալի է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատախազն ընթերցեց իրեն հանձնարարված տեքստը. Պաշտպանը՝ Արշակ Սրբազանին կալանավորելու դատախազի միջնորդության մասին